Պատմության էջերից
Մարդն ունի՞ ավելորդ օրգաններ

Ավելի քան 100 տարի առաջ շատ գիտնականները համոզված էին, որ մարդն ավելորդ օրգաններ ունի: Սակայն, ինչպես պարզվեց, բնությունը ոչինչ «հենց այնպես» չի անում. «ավելորդ» օրգանները մարդու օրգանիզմում որոշակի ֆունկցիաներ են կատարում: Դարվինի էվոլյուցիայի տեսության հետևորդները կարծում էին, որ մարդու օրգանիզմում հաշվվում են 200 «անպետք» օրգան ու կենսաբանական կառուցվածք: Ռուս հայտնի կենսաբան Իլյա Մեչնիկովը կարծում էր, որ ոչ միայն կույրաղիքն է իր ելուստով ավելորդ, այլև բոլոր հաստ աղիքները ու գտնում,որ դրանց հեռացումը միայն օգուտ կտա ստամոքս-աղիքային տրակտին: Որոշ վիրաբույժներ էլ նման վիրահատություններ կատարում էին անցած հարյուրամյակի 50-ականներին:
Հետագայում պարզվեց, որ հաստ աղիքում է կատարվում վիտամինների սինթեզումը, ինչպես նաև մթերքներից հեղուկի ու աղերի ներծծման պրոցեսը: Գտնվեցին գիտնականներ, որոնք համարձակվում էին հայտարարել, որ օրգանների մի մասը սխալ տեղադրություն ունի: Օրինակ` ֆրանսիացի բժիշկ Ֆրանց Գլենարը որովայնի ցավերով հիվանդներին վիրահատում էր ու փոփոխում ստամոքս-աղիքային տրակտի դասավորությունը: Եվ չնայած նրան, որ հիվանդների վիճակը դրանից հետո վատանում էր, Գլենարն իր համոզմունքը չէր փոխում:
Այսօր արդեն գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ մարդու օրգանիզմում ոչ մի ավելորդ բան չկա: Շատ օրգաններ են «վերականգնվել», սակայն դրանց մեծ մասը դեռևս անբավարար է ուսումնասիրված, ու ֆունկցիոնալ նշանակությունը նույնպես մինչև վերջ պարզված չէ:
Նշագեղձեր
Սա այն օրգաններից է, որն անպետք էր համարվում: Հետո պարզվեց, որ նշագեղձերը օրգանիզմ ներթափանցած մանրէների դեմ պայքարի առաջամարտիկներն են: Նշագեղձերում փոսիկներ կան` կրիպտներ, որոնցում կատարվում է մեր կերած ու շնչած նյութերի հակագենային բաղադրության վերլուծությունը: Նշագեղձերում մշակվում են պաշտպանական սպիտակուցներ` ինտեֆերոնն ու իմունագլոբուլինը:
XX դարի առաջին կեսին ամերիկացի վիրաբույժները կանխարգելման նպատակով հեռացնում էին նշագեղձերը: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նշագեղձերը հեռացնելու հետ նրանք օրգանիզմը զրկում են պաշտպանական պատնեշից, որը, ըստ էության, խոչընդոտում է մանրէների ներթափանցումը:
Տոնզիլէկտոմիան` նշիկների հեռացումը, հիմա կատարվում է բացառապես բժշկական ցուցման համաձայն, երբ դրանք դադարում են ըստ նշանակության գործել ու վերածվում են վարակիչ օրգանի:
Կար ժամանակ, երբ հեռացնում էին նաև կույրաղիքը` գտնելով, որ այն վառոդի տակառ է, որն ամեն րոպե կարող է պայթել: Հետագայում գիտնական բժիշկները պարզեցին , որ այդ օրգանը լիմֆոիդ հյուսվածք է պարունակում ու օրգանիզմին օգնում է պայքարելու վարակների դեմ: Բացի այդ, կույրաղիքը մշակում է հորմոնանման նյութ, որը կարգավորում է հաստ աղիքի շարժունակությունը: Ուռուցքաբանները համոզված ասում են, որ հեռացված կույր աղիքի դեպքում հաստ աղիքի քաղցկեղների հավանականությունը մեծանում է:
Երբ մարդը ցրտի կամ որոշակի զգացումներ է ունենում (ասենք` հուզում), ապա փշաքաղվում է (սագամաշկ):
Հնում, երբ փշաքաղվելու արդյունքում մազածածկույթը բարձրանում էր ու մարդուն սարսափելի տեսք հաղորդում, առաջացավ մի արտահայտություն` «մազերը բիզ բիզ կանգնել»: Իսկ այսօր դա օգնում է մարդկանց հետ հաղորդակցությանն այն իմաստով, որ սագամաշկի տեսքից կարելի դատել մարդու հուզական վերաբերմունքի մասին: Այսօր էլ լսում ենք` կատարումդ ինձ հուզեց, ես նույնիսկ փշաքաղվեցի: Երբ որևիցե բան իսկապես հուզում է, մենք փշաքաղվում ենք:
Մինչև վերջերս էլ կենսաբանության դասագրքերում պոչուկը համարվում էր ռուդիմենտար օրգան, այսինքն` օրգանն էվոլյուցիայի ընթացքում կորցրել է իր հիմնական նշանակությունը: Ինչպես պարզվեց, պոչուկը կոնքոսկրի մկանների ամրացման համար է: Այն պատասխանատու է որովայնի խոռոչում ներքին օրգանների վիճակի համար: Այն հիվանդների մոտ, որոնց պոչուկը բժշկի ցուցմամբ հեռացվել է, ժամանակի ընթացքում տեղի է ունենում ներքին օրգանների իջեցում. նման երևույթ հաճախ է պատահում պոչուկի լուրջ վնասվածքներից հետո:
Մի կենսական կարևորություն ունեցող օրգան ևս` թիմուսը (եղանանման գեղձը), որը գտնվում է կրծքամասի ետևի վերին հատվածում: Առաջներում կարծում էին, որ թիմուսը պիտանի չէ, սակայն այսօր արդեն հայտնի է, որ այն իմունիտետի համար պատասխանատու ամենակարևոր օրգաններից է: Ցողունային բջիջները, հայտնվելով թիմուսում, վերածվում են Т-լիմֆոցիտների, այդ թվում`«քիլլեր-բջիջների», որոնք ոչնչացնում են մանրէներն ու վարակները: Նորածինների եղանանման գեղձը բավականին մեծ է, սրտի չափ (որը, սակայն, ժամանակի ընթացքում փոքրանում է) : Մեծերի մոտ տեղի է ունենում այդ օրգանի տարիքային հետաճ, սակայն Т-լիմֆոցիտները շարունակում են կատարել պաշտպանական գործառույթը: Բացի այդ, թիմուսը նպաստում է ներզատիչ համակարգի նորմալ աշխատանքին:
Կար ժամանակ, որ անպետք օրգան էր համարվում լեղապարկը: Հնում հեռացնում էին թեթևատլետների այդ օրգանը` կարծելով, որ այն խանգարում է վազքին: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, լեղապարկը պատասխանատու է բջջային իմունիտետի համար և զտիչի դեր է կատարում` մաքրելով արյունը, նաև նպաստում է հետինֆարկտային վիճակի վերականգնմանը:
Կենդանիներն ունեն խոփանման շնչառական օրգան, որն օգնում է ճանաչելու ֆերոմոնները, ինչը հնարավորություն է տալիս տարբերելու հոտերը: Մարդը նույնպես նման օրգան ունի, սակայն այն կորցրել է ակտիվությունը օրգանն ուղեղի հետ կապող նյարդային վերջույթների մեռուկացման պատճառով:
Իսկ իմաստության ատամները մեր նախնիների մասին հիշողությունն են, որոնք խոտակեր էին ու բուսական կոշտ սնունդն աղալու համար ամուր ատամների կարիք ունեին: Գուցե իզուր չէ, որ դրանք հայտնվում են, գուցե հարկավոր է ականջալուր լինել բնության կանչին, փորձել լինել նրան մոտիկ ու հաճախ վերադառնալ նրա հզոր գիրկը:
Մարդու օրգանիզմի կատարելագործման գործընթացը շարունակվում է այսօր էլ: Դրան նպաստում են նաև հաջողությունները գենային ինժեներիայի բնագավառում:
Որոշ հերոնտոլոգներ (հերոնտոլոգիա-մարդու ծերացման պատճառներն ուսումնասիրող գիտություն) կարծում են, որ վերակառուցված մարդը կարող է ապրել 200 տարի: Բայց արժե՞ արդյոք այդքան շատ խառնվել Բնության գործերին:
Դեռևս այս հարցում միասնական կարծիք չկա:

Կարդացեք նաև

Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...


«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...


Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...


1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...


1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...


Ջեյմս Ջերոմ Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...


Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...


Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...


Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...


ահարաշի Մահեշ Յոգին ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...


Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...


Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...


Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...


Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...


Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն